Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.92, EUR 527.46, RUB 7.22, GBP 578.43
+36 °C, +22 °C ... +37 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Օրեր շարունակ մեքենայի տերը չի թույլատրում ծառը հեռացնել ու ճիշտ է անում». Օլեգ Դուրգարյան
23:40, 11.02.2019

Լոռու մարզի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուրգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալավերդիում փետրվարի 7-ին , ուժգին քամու հետևանքով փթած ծառը պոկվել է և հարվածել է Արկադի Մղդսյանին պատկանող ավտոմեքենային: Արդեն օրեր շարունակ Արկադի Մաղդսյանը չի թույլատրում ծառը մեքենայից հեռացնել ու ճիշտ է անում:
Հարցը այստեղ նրանում է, որ քաղաքացին համոզված է, որ իրեն պետք է փոխհատուցեն ու տրամաբանորեն ճիշտ է:
Ծառը փթած է և այն պետք է ժամանակին հատվեր, որպեսզի նման հետևանք չլիներ, նույն հաջողությամբ այց ծառը կարող էր հարվածել ասենք երեխային, կամ թեկուզ չափահասին և անդառնալի հետևանքներ ունենար:
Հարց, ով պետք է փոխհատուցի Արկադի Մղդսյանի կրած վնասները, ըստ տրամաբանության տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն արի ու տես, կարծես չկա համապատասխան որևե ընթացակարգ:
Մինչև գործը դատական ատյաններ հատելը ահրաժեշտ է գնահատական տալ այս դեպքին ու հստակ պաշտոնական պատասխան, արդյո՞ք նման դեպքում առկա է մեղավոր և ով պետք է փոխհատուցի քաղաքացու կրած վնասները:
Կոչ եմ անում պետական մարմիններին այս հարցում պետական և պաշտոնական մոտեցում ցուցաբերել, քանզի քաղաքացու ձայնը անտեսվում է իսկ ժամանակը գնում է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր