ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որը կողմերից ոչ մեկին չի պատկանում». ՀՀ վարչապետ
11:30, 15.02.2019 | mamul.am
14487 | 2

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որը կողմերից ոչ մեկին չի պատկանում, քանի որ գործերը դատարանում են:

Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ վարչապետը հանձնարարեց. «Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության ու քաղաքականության վերաբերյալ: Ես իմ ելույթում ասացի, որ ԿԲ մոտավոր հաշվարկներով 300 մլրդ դրամ գտնվում է բանավեճային փուլում, այն ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին այդ լուծումը չի տալիս, ընդ որում, չնայած դրա կեսի վերաբերյալ բանավեճ չկա, բայց կա իրավական պրոցեդուրա, որը պետք է անցնի: Բանկիրների հետ նախորդ անգամ պայմանավորվել ենք օրենսդրական լուծումներ առաջարկելու վերաբերյալ, որ լուծվի խնդիրը: 300 մլրդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություն կստեղծի տոկոսների նվազեցման համար»,- ընդգծեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր