ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նավթի նախարարի նկատմամբ
12:10, 16.02.2019 | mamul.am
6586 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել պաշտոնական Կարակասի նկատմամբ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցային ցանկում է 5 մարդ, նրանց թվում՝ նավթի նախարարը:

ԱՄՆ նախագահի հրամանագրով արգելվում է Վենեսուելայի պետական նավթագազային PDVSA ընկերության հետ առևտրային գործարքները:

Վաշինգթոնը չի թաքցնում, որ սահմանափակող միջոցներն ուղղված են նավթի արտահանման հիմնական աղբյուրի՝ Վենեսեուլայի կառավարության դեմ:

Նշենք, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը սկսվեց այս տարվա հունվարի 23-ին, երբ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ ճանաչեց: Նրան են աջակցում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները: Ռուսաստանը, Մեքսիկան, Չինաստանն աջակցում են գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր