ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները
22:50, 18.02.2019 | mamul.am
2127 | 0

«Հովեր» պետական կամերային երգչախումբը փետրվարի 19-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կկատարի Ավանեսովի «Կանտատա I» (2017) գործը` Օսիպ Մանդելշտամի բանաստեղծություններով (պրեմիերա), «Չինար ես», «Miserere», Լուցասկո Լուցասկիի բանաստեղծությամբ «Lungi da te cor mio» (2004) ստեղծագործությունները: Կհնչեն նաև արական ձայների համար «Kyrie eleison»-ը, ինչպես նաև «The Sea of Faith» (2018) ստեղծագործությունը՝ կանանց երգչախմբի համար Մեթյու Արնոլդի բանաստեղծությամբ (պրեմիերա): Նշենք, որ հայ ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը նորագույն երաժշտության մի շարք անսամբլների հիմնադիր անդամներից է, դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում, Ճապոնիայում, Կանադայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում և այլուր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր