Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: «Այսօր ես կլքեմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ղեկավարի պաշտոնը»,- պատգամավորներին դիմել է Յըլդըրըմը: 2016-2018թթ. Յըլդըրըմը զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, սակայն անցած տարվա հուլիսին երկրի նախագահական կառավարման անցումից հետո ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենամտերիմ քաղաքական գործիչներից է համարվում: |