ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Թումանյանի անունից հայ ժողովրդին ասում եմ` վե՛ր կաց ու քայլի՛ր». ՀՀ վարչապետ
13:30, 19.02.2019 | mamul.am
9496 | 5

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր Դսեղ: Փաշինյանը ելույթ է ունեցել և հնչեցրել Թումանյանի ուղերձները: «Ինչպես Հիսուսն անդամալույծին ասել է՝ վե՛ր կաց ու քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վե՛ր կաց ու քայլիր ու նա վեր է կացել և քայլել է: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որ տեղ չկար հնարավորության, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին ու դա եղել է մեկը՝ վե՛ր կաց ու քայլիր, մի՛ խեղճացիր, մի՛ ծնկիր, մի՛ նվաստացիր, մի՛ կասկածիր ուժին, հայրենիքին, անցյալին ու ապագային: Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը: Այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովորդի կամքով ընտրված վարչապետ, նրա անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց ու քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես դու մուրացիկ չես»:

«Թումանյանի անունից հայ ժողովրդին ասում եմ` վե՛ր կաց ու քայլի՛ր». ՀՀ վարչապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր