ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր
14:55, 20.02.2019 | mamul.am
8701 | 2

«Հրապարակ»-ը գրել էր, որ այս տարի ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։ «Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։ Բայց ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, ապա 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա։ Ի դեպ, նույնն արեց ժամանակին նաև Լևոն Ալթունյանը՝ իր «Վարդանանց» կլինիկայի պետպատվերն ավելացնելով»,- գրել էր թերթը:

Լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը քիչ առաջ անդրադարձել է այս թեմային: «Ես սեփական բժշկական կենտրոն չունեմ, իմ կինը ևս չունի: Գրեթե բոլոր ԲԿ-ներն ստացել են ավելի շատ գումար, քան ստացել են 2018-ին, այդ թվում ձեր նշած շատ կենտրոններ: Աճերը վերանայվելու են նաև տարվա ընթացքում՝ հնարավոր է իջեցվեն կամ բարձրացվեն: Մեծ իջեցումներ եղել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, մի փոքր՝ Նորք Մարաշում, ինչ վերաբերում է «Միբս»-ին, 2017-ին ընդհանրապես պետպատվեր չի ստացել, 2018-ի մարտին է ստացել, եղել է ամենաքիչ ստացողը բոլոր կենտրոնների մեջ: Նաև շատ ստացել են Գյումրիի, Գորիսի ԲԿ-ները»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը դատարանում պահանջում է, որ ֆեյսբուքյան Ձեր էջում ներողություն խնդրեք, պատրասվո՞ւմ եք, նախարարը պատասխանել է. «Այդ գործով զբաղվում է իմ փաստաբանը: Ասել եմ այն, ինչ ասել եմ, իմ խոսքերից հետ չեմ կանգնելու»:

Տեսանյութը՝ «Հետք»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր