ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Չենք պատրաստվում արտաքսել հայերին». Էրդողան
17:10, 20.02.2019 | mamul.am
6405 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ, հաղորդում է Ermenihaber-ը:

Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, որոնցից 3.6 միլիոնը սիրիացիներ են: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի հարցին.

«Սիրիայից, որտեղ 2011-ից մինչև այսօր բախումներ են ընթանում, մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին՝ նույնպես: Մյուս կողմից հայերին էլ հետ չենք ուղարկել: Այս պահին Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մեր երկրից չենք արտաքսում, քանի որ Թուրքիա եկել են իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»:

Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Էրդողանը կրկնել է, որ թուրք ազգը որևէ այլ էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել:

«Հիմա աշխարհում ու հատկապես Եվրոպայում այսպես կոչված Հայոց ցեղասպանության անվան տակ որոշակի քարոզչություն է իրականացվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է, և թող նրանք դա քննարկեն ու լուծեն: Մեր ամբողջ կյանքի, պատմության ընթացքում այս ազգը երբեք որևէ էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել»:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մի բան էլ ընդունել է տարբեր երկրների ռեժիմների կամ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հալածված փախստականների՝ առանց հաշվի առնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր