Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.85, EUR 543.25, RUB 7.54, GBP 628.24
+7 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
12:15, 21.02.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հեռանկարներն ու ընթացիկ իրավիճակը»,- ասվում է Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ համանախագահները Երևանում էին: Նրանց ընդունել են ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր