ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վիեննայի նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
20:07, 21.02.2019 | mamul.am
1949 | 0

Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Հայաստանի պետականկամերային նվագախմբի հետ: Համերգը կանցկացվի փետրվար 25-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր կղեկավարի Կամերային նվագախումբը, նաև հանդես կգա որպես ֆագոտահար:Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը:

Համերգին ներկայացվեն Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները:

Սոֆի Դերվոն 2015 թվականին է դարձել Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար: Ավելի վաղ՝2013-2015 թթ. աշխատել է Բեռլինի ֆիլհարմոնիկում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ,Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել Վիեննայի Մյուզիքվերայն, Բեռլինիֆիլհարմոնիկ, Փարիզի Ֆիլհարմոնիկ և այլ համերգասրահներում, Տոկիոյի Սանտորի հոլում, Լոնդոնի Ալբերտ հոլում և Նյու Յորքի Կարնեգի հոլում:Վարպետության դասերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր