ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
ԱԱԾ-ի նոր բացահայտումը
14:25, 21.02.2019 | mamul.am
7996 | 0

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ն 2018թ. հուլիսի 20-ին սահմանապահ վերակարգի կազմում ծառայություն իրականացնելիս ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել ՀՀ պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների սահմանային վերահսկողություն, իր ծանոթ Ն. Ա-ի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և «Տոյոտա» մակնիշի, 05 PL 050 համարանիշի ավտոմեքենայի սրահում թաքնված Ա. Ղ-ի կողմից հսկիչ-անցագրային կետով առանց սահմանային վերահսկողության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելուց, դա կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ սահմանախախտի տվյալները չի մուտքագրել, դրանով իսկ օժանդակելով Ա. Ղ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատելուն:
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ պաշտոնատար անձ հանդիսացող Գ. Պ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելուն օժանդակելու համար, ով իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական բնույթի ցուցմունքներ է տվել, իսկ Ն. Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով։ Վերջինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն:
Ներկայում միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի գտնվելու վայրը պարզելու և վերջինիս պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր