ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Խոսքը մոտ 2 տասնյակ մարդու շահերի մասին է». Հայկ Մարության
23:00, 14.03.2019 | mamul.am
6850 | 0

Հանրայինի «Լուրեր 60 րոպե» թողարկման հյուրն էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշեց, որ երբ սրճարանները վերանան, կվերականգնվի կանաչ գոտին: Թե ինչ ծառատեսակներ ու բուսականություն կլինի, կզբաղվեն ու կներկայացնեն քաղաքապետարանի համապատասխան վարչությունն ու մասնագետները:

Աշխատատեղերից մարդկանց զրկելու մեղադրանքներին անդրադառնալով՝ Հայկ Մարությանը նշեց, որ նշվող թիվը՝ մոտ 300, մեղմ ասած, ուռճացված է. «Իրականում խոսքը ոչ թե հարյուրավոր մարդկանց, այլ շատ ավելի քիչ՝ մոտ 2 տասնյակ մարդու մասին է: Մարդիկ, որոնք կորցնելու են աշխատանքը, անկասկած կգտնեն նորը, Սարյան փողոցի նորաբաց սրճարանը այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր մնացել են առանց աշխատանքի ու ցանկանում են աշխատել, պատրաստ են ընդունել խմբերի, նրանց են միացել նաև Սարյան փողոցի մյուս սրճարանները: Մենք ինքներս էլ այդ ուղղությամբ աշխատում, խոսում ենք սրճարանների հետ՝ միգուցե կվերցնե՞ք աշխատանքի: Մեզ համար այդ մարդիկ նույն երևանցիներն են, մեր համաքաղաքացիները»:

Քաղաքապետը նշեց նաև, որ տարիներ ի վեր Օպերայի հարակից տարածքը գրավված է եղել, վարձակալված՝ ծիծաղելի գներով, օրինակ՝ 90 հազար դրամով:

«Պատկերացրեք, երբ այդ գնով հազիվ 7-րդ մասիվում 1-2 սենյականոց է վարձակալվում, վարձակալվել է տարածք քաղաքի կենտրոնում: Մենք այդ տարածքը հետ ենք վերադարձնում երևանցիներին»: Մարությանը նաև նշեց, որ սրճարանների սեփականատերերը երբեք իրենց հետ կապի մեջ չեմ մտել՝ չնայած իրենց փորձերին ու կոռեկտ նախազգուշացումներին: «Զանգել ենք, նամակներ ենք գրել, խնդրել ենք՝ հանդիպել, որպեսզի իրենք, իրենց գույքը նվազագույնս տուժի, իրենք մեզ չեն ընդառաջել, մենք դրանից ավելի էլ ի՞նչ անեինք: Մենք 100%-անոց մեր գործն արել ենք»,- ասաց նա:

Ըստ Մարությանի, իրենց սպասում է ահռելի աշխատանք՝ այդ բետոնապատ տարածքում նորից կանաչ գոտի ստեղծելու, տարածքը հող դարձնելու ու կանաչապատելու համար:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել MAMUL.am հեռուստացույցով:

«Խոսքը մոտ 2 տասնյակ մարդու շահերի մասին է». Հայկ Մարության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր