ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վախթանգ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ
23:15, 15.03.2019 | mamul.am
2267 | 0

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Շոտլանդիայի ներկայացուցչին: Այսպիսով, Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ վաղը ռինգ դուրս կգան ու եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր