Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խոսեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին. «Արտգործնախարարն ԱԺ-ում արդեն հայտարարել է, որ կա սկզբունք, որին մենք մշտապես հետևում ենք և դեռևս այն փուլը չէ, որ մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել այդ մասին: Արտաքին գործերի նախարարությունը միջնորդների հետ մշտական կապի մեջ է և մշտական շփումները շարունակվում են այս ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում միջնորդների գործադրած ջանքերը հանգուցալուծման ուղղությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի Հայաստան այցին, Նաղդալյանը նշեց. «Պարոն Լայչակի ամբողջ կոնցեպտը՝ ի՞նչ է բերել և ի՞նչ է առաջարկում արցախյան հակամարտության մասին, ինքն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, այստեղ որևէ բան չեմ կարող ավելացնել»: |