Մարտի 8-ից 22-ն Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիական ամառային համաշխարհային խաղերում, որին մասնակցել է 190 երկրի 7500 մարզիկ, հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել: Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող մրցաձևում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Աթլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան): |