ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կենտրոնական բանկն իր ներուժն օգտագործում է փոքր խաղացողներին շուկայից հանելու համար». Սուրեն Սահակյան
17:05, 21.03.2019 | mamul.am
2458 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Կենտրոնական բանկն իր ներուժը հետևողականորեն օգտագործում ա ֆինանսական ոլորտի փոքր խաղացողներին շուկայից հանելու համար, իր վերահսկողության տիրույթում գտնվող խոշոր խաղացողները տարեկան 4% շահութաբերության պայմաններում (նախորդ տարի 13,1% էր) ապագա կենսաթոշակառուների միջոցները կարողանում են պակասեցնել։ Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ։ 2018-ին դուք տուժել եք։ Դեռ համակարգի ներդրման առաջին օրերից կասկած կար, որ կուտակվող միջոցները երբեք էլ հետ չենք ստանալու։ Էդ կասկածները գնալով խորանում են։ Իսկ ԿԲ-ը պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն փակում ա նրանց, ում փակելու համար ուժը բավարար ա գտնում։

Հ․Գ․ Ռուսներն էս դեպքի համար մի լավ խոսք ունեն․ «Չես կարողանում «դուրս գնալ»՝ մի տանջիր «համապատասխան տեղդ»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր