ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թեև գեներալ Մանվելի վիճակը լավ չէ, բայց նա «Նաիրի» ԲԿ-ից կրկին տեղափոխվել է ՔԿՀ․ «Հրապարակ»
10:55, 23.03.2019 | mamul.am
3396 | 1

«Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ:

Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է:

«Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է՝ 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12 է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է. «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»:

Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվա­լում ավելի հարմար է»: Ինչո՞ւ: Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դա­տապարտյալների հիվանդանոցում» ով ասես՝ չի պառկած, ինչ վարքագիծ ասես՝ չի դրսևորվի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր