Եվրո-2020-ի ընտարական փուլի Վրաստան - Շվեյացարիա (0:2) հանդիպման ընթացքում ֆուտբոլիստ Ջանո Անանիձեն փրկել է մրցակցի կյանքը։ Հանդիպման ընթացքում Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆաբիան Շերը բախվել է վրացի Ջեմալ Տաբիձեին, ընկել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը։ Մինչ բժիշկների ժամանելը, Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ջանո Անանիձեն փրկել է մրցակցի կյանքը՝ թույլ չտալով, որ Շերը կուլ տա լեզուն: Չնայած միջադեպին, Շերը շարունակել է հանդիպումը և խաղացել է մինչև վերջ։
|