ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Փարիզի դատախազը խոսել է Նոտր Դամի հրդեհի պատճառների մասին
16:25, 16.04.2019 | mamul.am
6012 | 1

Փարիզի դատախազությունը վստահեցնում է, որ տաճարում բռնկված հրդեհը կանխամտածված չի եղել: Այս մասին հաղորդում է BFMTV- ն` վկայակոչելով դատախազ Ռեմի Հեյցի հայտարարությունը: «Փաստեր չկան, որ հրդեհը կանխամտածված է եղել»,- ասել է Հեյցը, ով ստանձնել է հետաքննության ղեկավարումը: Գործընթացում ներգրավված են ևս 50 դատախազներ: Վերջինները

հարցաքննել են տաճարի վերականգնման աշխատանքներով զբաղվող շինարարներին: Ըստ այդմ, հայտնի է դարձել, որ հրդեհը տեղի է ունեցել տաճարի տանիքի մոտ գտնվող շինարարական անտառներում:

Նախնական տվյալներով տաճարի վերականգնման աշխատանքները կտևեն 10 տարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր