ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ավտոմատ ամպային հեռախոսային կայան ՎիվաՍել-ՄՏՍ-ից. ծախսարդյունավետ ծառայություն ընկերությունների համար
16:30, 18.04.2019 | mamul.am
5256 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը՝ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար:

Մուտքն ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:

Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ:

«Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլև կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտեֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:

Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետևյալ ծառայությունները.

* Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի:
* Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը և պատասխանել ստացվող մուտքային զանգին:
* Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ
* Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ:
* Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն:

Ծառայությունների հիմնական փաթեթ

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10

* Օգտագործողների փակ խմբի ստեղծում

* Զանգահարողի ինքնորոշում

* Ողջույնի հաղորդագրություն

* Մուտքային զանգերի բաշխում

* Կոնֆերանս զանգ

Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Ծառայությունների ընդլայնված փաթեթ

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50

* Օգտագործողների փակ խմբի ստեղծում

* Զանգահարողի ինքնորոշում

* Ընդլայնված IVR

* Ողջույնի հաղորդագրություն

* Մուտքային զանգերի բաշխում

* Կոնֆերանս զանգ

* Զանգերի ձայնագրություն

Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր