ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ջերմ հանդիպում եմ ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ». Արարատ Միրզոյան
18:40, 19.04.2019 | mamul.am
2622 | 0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ջերմ հանդիպում եմ ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Որոշեցինք ակտիվորեն զարգացնել թե երկկողմ, և թե բազմակողմ խորհրդարանական հարաբերությունները՝ օգտագործելով բոլոր եղած հնարավորությունները, ինչպես նաև ստեղծելով նորերը։

Մեկ այլ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:
Որպես խորհրդարանների նորընտիր ղեկավարներ՝ ընդգծել ենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը, ինչպես նաև որոշել ենք ակտիվորեն օգտագործել միջխորհրդարանական ձևաչափերն ու առկա մեխանիզմները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր