ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հրազդան գետում սատկած ձկներ են հայտնաբերվել
02:20, 20.04.2019 | mamul.am
3719 | 0

ԷկոԼուրն ահազանգ է ստացել Երևանի բնակչից, որ Հրազդան գետ` Երևանի Դավիթաշենի կամուրջի տակի հատվածում սատկած ձկներ կան: Ահազանգի վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը հայտնել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում են եղել` պարզելու ձկների անկման պատճառները: Այդ նպատակով ջրից կվերցվի փորձանմուշ լաբորատոր ուսումնասիրության համար:

Ուսումնասիրությունների արդյունքների մասին տեսչական մարմինը կտեղեկացնի ավելի ուշ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր