ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. նա կարող է ցեմենտի շուկայից դուրս մղել մյուս արտադրողներին. «Ժամանակ»
09:45, 20.04.2019 | mamul.am
4491 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետևում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտն արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում:

Եթե կլինկերի ներմուծումը ազատվի հարկումից, Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար և նույնիսկ ավելի շահավետ վիճակում և իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր