2018թ. ապրիլի 14-ին 100000 հանդիսատեսի ներկայությամբ Քալիֆորնիայում անցկացվող կառնավալի ընթացքում երգչուհի Բեյոնսեի օպերային կատարումն աննախադեպ է համարվել, հաղորդում է CNN-ը: Նշենք, որ օպերայի պատմության մեջ առաջին սևամորթ կատարողն աֆրոամերիկացի Մարիան Անդերսոնն էր, ով օպերային բեմ է բարձրացել 1955թ., երգել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում։ «Բեյոնսեն օպերայում չի առաջնորդվում սահմանված նորմերով ու կանոններով: Նա այնպիսի նորամուծություններ է կիրառում, որ օպերային աշխարհը կարող է դրանք վերցնել ու հանգիստ օգտագործել»,- ասում են երաժշտագետները: |