ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Bloomberg-ը կանխատեսել է ամենամեծ դեֆոլտը Չինաստանի պատմության մեջ
21:15, 09.05.2019 | mamul.am
7244 | 0

Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսել են ամենամեծ դեֆոլտը չինական շուկայի ներկայացուցիչների պարտատոմսերի համար:

Հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ներքին պարտատոմսերը 39,2 մլրդ յուանի (5,8 մլրդ դոլար) դեֆոլտի են ենթարկվել տեղական ընկերությունների կողմից: Նախորդ տարվա համեմատ, դա 3,4 անգամ ավելի շատ է:

Բացի այդ, պետական պարտքը, 2016-ի համեմատությամբ, աճել է 3 անգամ: Նշենք, որ 2016-ը չինական տնտեսության համար նույնպես լարված ու ռիսկային տարի էր:

Վերլուծաբանները համոզված են, որ 2019-ին դեֆոլտի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, եթե չինական իշխանությունները միջոցներ չձեռնարկեն: Նրանք կարծում են, որ նման արդյունքը պայմանավորված է ընկերությունների ֆինանսավորման կրճատմամբ:

Բանկային հատվածի վրա ճնշում գործադրելու և ֆինանսական հաստատությունների կողմից փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընդլայնումը խրախուսելու միջոցով՝ իշխանությունները փորձում են ազդել իրավիճակի վրա, միևնույն ժամանակ պայքարում են ստվերային բանկային համակարգի դեմ, որտեղ վարկավորման կարգավորիչ ազդեցությունն այնքան էլ ուժեղ չէ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր