«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և, հատկապես, Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը: Այս դավաճանների միակ հենասյունը մնացել է Օսմանյան կայսրության Ենիչերիների կորպուսը հիշեցնող, բայց ՀՀ ոստիկանության շարքերում գործող մի քանի ստորաբաժանումներ` իրենց ղեկավար Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Վերոնշյալ ստորաբաժանումների կողմից վերջին օրերի վայրագությունների կադրերը հեռուստացույցով դիտելիս (5-րդ ալիք ենք նայում) համոզմունք է ձևավորվում, որ դրանք հանուն թշնամական օրակարգի սպասարկման պատրաստ են նույն կերպ վարվել սեփական կանանց, մայրերի և երեխաների հետ: Փողոցում ձևավորված քաղաքական առաջնորդությունը` ի դեմս Բագրատ Սրբազանի, կարողանում է չեզոքացնել դավաճանական կառավարիչների և մերօրյա Ենիչերիների կորպուսի ծառայողների սադրանքները, բայց պետք է պատրաստ լինել ճիշտ ժամանակին, վճռական և արդյունավետ գործողություններով վերջնականապես «ճեղքել» Ենիչերիների կորպուսի դիմադրությունն ու դավաճանների առաջնորդին միայնակ թողնել ժողովրդի հետ: |