2015-ից հետո, առաջին անգամ Բուլղարիան ու Ուկրաինան չեն մասնակցի երգի միջազգային մրցույթին: Այս մասին հաղորդում է Euronews-ը: Բուլղարիան մրցույթին չի մասնակցում ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ Ուկրաինայի ազգային ընտրության մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված մասնակցի հետ չեն կարողացել պայմանագիր կնքել: Ուկրաինայի ազգային ընտրության մրցույթում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցները հրաժարվել են ելույթ ունենալ Թել Ավիվում: Նշենք, որ այս տարի «Եվրոտեսիլ»-ում Հայաստանը ներկայացնում է Սրբուկը՝ Walking Out երգով: Սրբուկը մասնակցել է հայաստանյան X Factor-ին, ուկրաինական The Voice-ի՝ զբաղեցնելով բարձր հորիզոնականներ: Եվրոտեսիլյան քննադատները հզոր են գնահատել Սրբուկի ձայնը: Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 18-ին: Երկու կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 14-ին և 16-ին: |