ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՊՀ 100 տարեկան է. միջոցառումներ կլինեն Գյումրիում և Երևանում
00:15, 16.05.2019 | mamul.am
4765 | 0

Մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է. 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:
1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից:

Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Մայիսի 16-ին, ԵՊՀ հիմնադրման օրը, Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ:

ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված Գյումրիի միջոցառումների ցանկը՝

11:00 - Ուսանողական ֆլեշմոբ (Վարդանանց հրապարակ),
13:00 - ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստ (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց),
14:30 - Հուշատախտակի բացում (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց),
15:00 - Հոբելյանական համերգ (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց):

Նույն օրը՝ մայիս 16-ին, ժամը 20:00-ին, արդեն Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, տեղի կունենա ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին համերգային ծրագրով ելույթ կունենա երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Իսկ հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, ժամը 19:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կանցկացվի «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին կհաջորդի Սոնա Ռուբինյանի և Գարիկ Պապոյանի համերգային երեկոն՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100, ՈւԽ 25-ամյակներին և Ուսանողության օրվան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր