ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչն ա պատճառը, որ ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը և Քոչարյանը մնում են դահլիճում». Նինա Կարապետյանց
17:10, 16.05.2019 | mamul.am
5463 | 0

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարբերաբար հետևում եմ Մարտի 1-ի գործով դատական նիստերին։ Չեմ կարող ասել՝ իմ «բա՞խտն ա բերում», որ տեսնում եմ այն, ինչ տեղի չպետք ա ունենա, թե՞ էնքան շատ են այդ դեպքերը, որ երբ էլ միացնեմ, նույն բանն եմ տեսնելու... Մասնավորապես` չեմ կարողանում հասկանալ, ի՞նչն ա պատճառը, որ ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը մնում են դատարանի դահլիճում: Չեմ հասկանում` ո՞նց ա ստացվում, որ դեպի արգելափակված գոտի տանող դռան մոտ իրար են հանդիպում դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը: «Ազատության» եթերով տրված կարդրերը ողջամիտ կասկած են հարուցում, որ ոչ միայն հանդիպում են, այլ նաև զրույց է տեղի ունենում։ Ու էլի մի շարք հարցեր․․․ Կռահո՞ւմ եք չէ, որ էլի հիշեցնելու եմ որոշ համակարգերի՝ ում ծառայելու կասկածների մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր