ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Չէի ուզենա այգին տեսնել Սովետական միության գաղափարախոսությամբ». քննարկում՝ Երևանի 2800 ամյակին նվիրված այգու շուրջ
01:35, 17.05.2019 | mamul.am
3738 | 0

Մայիսի 10-ին Երևանի 2800 ամյակին նվիրված այգու հանդիսավոր բացումից ի վեր հասարակության շրջանում չեն դադարում քննարկումները այգու ճարտարապետական տեսքի, արժեքի և այլ հարցերի վերաբերյալ:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նշել է, որ կուզենար այգին տեսնել ավելի կանաչապատ. «Կուզենայի նաև տեսնել շատ ավելի ճաշակով արձանիկներ, առավել ևս, որ Հայաստանում կան բազմաթիվ հետաքրքիր քանդակագործներ, որոնք տարբեր երկրներում ստանում են գլխավոր մրցանակներ և չէի ուզենա տեսնել այդ այգին պիոներական ճամբարի` Սովետական միության գաղափարախոսությամբ»,- եթերի ընթացքում ասել է նա:

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն էլ իր հերթին անդրադարձել է այս թեմայի քաղաքական կողմին. եթերի ընթացքում նա մասնավորապես ասել է. «Իրականում ցանկացած այգի, ցանկացած տեսքով ողջունելի երևույթ է, եթե այն վերանորոգվում: Բայց այստեղ մենք գործ ունենք ոչ թե այգու էսթետիկական նշանակության հետ, որքան այն պարզ հանգամանքի հետ, որ մենք գործ ունենք մարդկանց խմբի հետ, որոնք նիհիլիզմի ռեկորդներ են սահմանում»:

Անդրադառնալով մեկ տարի առաջ այգու համար բողոքի ակցիաներին` Սամսոնյանը նշել է. «Այդ ակցիա իրականացնողների մեծ մասը այսօր պետական պաշտոնյաներ են: Այսինքն, ըստ էության, այն ժամանակ ուղղակի պետք էր դա անել` ցույց տալու աղմուկ-աղաղակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր