Ճապոնացի Մասաո Մացումատոն կնոջ հետ Գինեսի ռեկորդների գրքում էր գրանցվել որպես աշխարհի ամենատարեց ամուսնական զույգ: Նրանց միասնական ընտանիքը գերազանցել է 210 տարեկանը: Սակայն սրտային անբավարարության պատճառով տղամարդը մահացել է կյանքի 108-րդ տարում: Մասաոն և Միյակոն միասին ապրել են 81 տարի և 201 օր: Ամենաերկարակյաց զույգի կարգավիճակ ամուսիններն ստացել էին 2018 թվականին: |