ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Հասունացել է ժամանակը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար». ՀՀ վարչապետ
12:25, 20.05.2019 | mamul.am
8855 | 0

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Արցախում ընթացող ներքաղաքական գործընթացներին ու 2016-ի ապրիլյան պատերազմին. «Հասունացել է ժամանակը 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ու մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Շարունակելով Արցախ-ՀՀ թեման՝ կոչ եմ անում Արցախի ժողովրդին՝ ոչ ասել այն ուժերին, որոնց քայլերն ուղղված են ժողովուրդների երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս ՀՀ ժողովրդի ու կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից, մյուս բոլոր ուժերը միայն մեկ նպատակ ունեն՝ արցախցիներին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր