ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նախկինում չենք տեսել դեպքեր, երբ ԱԱԾ տնօրենն այդքան սերտ համագործակցի քրեական հեղինակությունների հետ». Դ. Իոաննիսյան
12:45, 22.05.2019 | mamul.am
10869 | 0

«Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենն այդքան սերտ համագործակցության մեջ լինեն քրեական հեղինակությունների հետ: Այո, նախկինում համագործակցություն եղել է, բայց ոչ թե տնօրենի, այլ ավելի ցածր ռանգի չինովնիկների մակարդակով»,- այսօր «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ այդ մարդկանցից են Վստրեչի Ապերը, Թոխմախի Բաբոն, Վովայի Արշակը և այլոք: «Այսինքն այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում: Ընդ որում, այդ մարդիկ Երևան քաղաքի Էրեբունի թաղամասից են, իսկ Արթուր Վանեցյանը հենց Էրեբունու ԱԱԾ բաժնում է աշխատել և, ըստ շրջանառվող լուրերի, դեռ այն ժամանակներից բավականին մոտիկ հարաբերություններ ուներ նրանց հետ, որը պահպանվել է»,- ասել է Իոաննիսյանը:

«Մենք ունենք երևույթներ, երբ որ ԱԱԾ-ն փորձում է տարբեր դաշտերում ազդեցություն գործել և այդ պարագայում, պարզապես, անհասկանալի է այդ պրոցեսների և Հայաստանում ակնհայտ երևացող ժողովրդավարեցման կապը»:

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար պետք է լինի մարդ, որը հասարակության կողմից, այդ թվում իրավապաշտպան հասարակության կողմից, վստահություն է վայելում: «Բայց օր առաջ պետք է ԱԱԾ լիազորությունները փոխվեն և դրանք բերվեն ժողովրդական հասարակության տրամաբանության սահմաններում տեղավորվող լիազորությունների մեջ: Բացի այդ, պետք է Ազգային անվտանգության ծառայությունն զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ՝ մնալով փակ կառույց»,- կարծիք է հայտնել բանախոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր