Բեռլինի «Օլիմպիաշտադիոն»-ում ընթացող Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մյունխենի «Բավարիա»-ն, 3։0 հաշվով հաղթելով «Լայպցիգ»-ին, նվաճեց Գերմանիայի գավաթը։ Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ հանդիպման 29-րդ և 85-րդ րոպեներին, ևս մեկ գոլ հեղինակեց Քինգսլի Կոմանը՝ 78-րդ րոպեին։ |