ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Հրազդան-Երևան ճանապարհից, տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին։ «Ես իրենց հարցնում էի՝ եթե թուրքը ճանապարհը փակի, ի՞նչ եք անելու, ինձ բերման ենթարկեցին։ Ոչինչ, նյարդային մարդիկ են»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ էր Հրազդան-Երևան ճանապարհին։ Ի նշան Տավուշից թշնամուն տարածքներ զիջելու դեմ բողոքի՝ քաղաքացիները փակել էին ճանապարհը։ Ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, այնտեղից բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու, այդ թվում՝ Արթուր Խաչատրյանին,: |