ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ուշագրավ փաստեր Եվրոպական խորհրդարանի՝ ժամեր առաջ ավարտված ընտրությունների վերաբերյալ
10:00, 27.05.2019 | mamul.am
3579 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշագրավ փաստեր Եվրոպական խորհրդարանի՝ ժամեր առաջ ավարտված ընտրությունների վերաբերյալ

- 25 տարվա մեջ Եվրախորհրդարանի ընտրություններում ամենամեծ մասնակցությունն է գրանցվել։

- Եվրասկեպտիկները կամ Եվրամիության հակառակորդները ավելացնում են իրենց ներկայությունը նորընտիր Եվրախորհրդարանում։

- Ազգայնականները և պոպուլիստները մեծ աջակցություն են ստացել։ Ըստ ամենայնի ցենտրիստներն այլևս ի վիճակի չեն լինի կոալիցիա կազմել։ Իրավիճակը կարող են փրկել Կանաչները։

- Եվրախորհրդարանի ընտրություններ են անցկացվել նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ 2016թ․ հունիսին կայացած հանրաքվեով որոշվել է, որ Միացյալ թագավորությունը պետք է լքի Եվրոպական ընտանիքը։ Սպասվում է, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրոպական Միությունից այս տարի աշնանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր