ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Անի Սամսոնյանն առաջարկով դիմել է ԿԳ նախարարին
17:05, 27.05.2019 | mamul.am
5267 | 0

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկով դիմել էի Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները, չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը, դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը և հետևեն պրոցեսին: ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում: Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ներկայիս նախարարը, որպես ավագանու նախկին անդամ և համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարևորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր