ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Տղամարդը նռնակ է նետել ազգականի տան ուղղությամբ. կա զոհ և վիրավորներ
19:55, 30.05.2019 | mamul.am
24437 | 0

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են ժամանել ոստիկանության խմբերը:

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները պատմել են. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։

Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։

Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի մի քանի կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հիվանդանոց տեղափոխվածներից տղամարդը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր