ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից
16:55, 10.06.2019 | mamul.am
7913 | 0

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակցներ,

դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:

Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր