ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «Viva» սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար
13:35, 11.06.2019 | mamul.am
8317 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: «+3ԳԲ» ինտերնետ փաթեթի գինը՝ 500 դրամ:

Ծանոթություններ

* Սակագնային պլանում ներառված ակտիվ ինտերնետային փաթեթ ունենալու դեպքում՝ նախ սպառվում են ներառված փաթեթով տրամադրվող ինտերնետը, այնուհետև, «BIT 1» կամ «Super BIT» ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում՝ այս ծառայություններով տրամադրվող ինտերնետը, և միայն դրանից հետո՝ ակտիվացված «+3ԳԲ» ինտերնետի փաթեթը:

* Հավելյալ ինտերնետի փաթեթը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

* «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ ակտիվացնելիս այն գումարվում է սակագնային պլանում ներառված ինտերնետային փաթեթի մնացորդին:

* «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:

* «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 20ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:

* «+3ԳԲ» ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ. ավելացրու՛ քո «Viva» սակագնային պլանի ինտերնետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր