Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.41, EUR 535.10, RUB 7.57, GBP 594.04
+33 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ինձ չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում իմ որոշման մասին»․ Բուֆֆոն
17:50, 16.06.2019

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է՝ ինչու է հրաժարվել երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։

«Ես էմոցիաներ եմ փնտրում, կարող եմ թույլ տալ ինձ ևս մեկ տարի խաղալ: Դեռ 5 ամիս առաջ ՊՍԺ-ում ինձ ասացին, որ մրցաշրջանի վերջում ես կդառնամ թիմի երկրորդ դարպասապահը։ Հունվարից ես մտածեցի դրա մասին և եկա այն եզրակացությանը, որ դա ինձ համար չէ:

ՊՍԺ-ի որոշումը հասկանալի և ռացիոնալ էր, իսկ առաջարկը՝ գայթակղիչ, բայց 41 տարեկանում ես նորից զգացի այդ ֆիզիոլոգիական պահանջը՝ վառ զգացմունքներ ստանալ խաղից։ Էմոցիաներն ինձ էներգիա են տալիս, թույլ են տալիս զգալ ինձ՝ ինչ-որ մեծ բանի մաս։ Հիմա, ինչպես և անցած ամռանը, ես բացարձակ հանգիստ վիճակում եմ։ Ամեն ինչ բաց է ինձ համար, բայց այս ամենը կարող է ավարտվել 12 ամիս կամ 15 օր հետո:

Ես ստացել եմ մի քանի լավ առաջարկներ: Ինձ չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում իմ որոշման մասին»,- նշել է Բուֆոնը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր