ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Սրանով կնվազի անփորձ դատավորների կողմից մարդկանց ճակատագրերի վրա ազդող սխալների հավանականությունը». Դ. Իոաննիսյան
22:35, 18.06.2019 | mamul.am
3632 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այժմ (իսկ վթինգից հետո՝ առավելևս) դատական համակարգի ծանրաբեռնվածությունը սարսափելի է: Հաճախ հրատապ լուծում պահանջող գործերի քննությունը տարիներ է տևում:

Վեթինգից հետո պետք է լինելու համակարգը համալրել նոր դատավորներով, ինչի արդյունքում առաջին ատյանում կունենանք բազմաթիվ անփորձ դատավորներ:

Այդ խնդրի արդյունքում առաջացող ռիսկերի մեղմացման համար (առնվազն՝ քրեական արդարադատության մասով) անհրաժեշտ է ներմուծել, այսպես կոչված, երկօղակ քրեական առաջին ատյանի դատարան (կամ քրեական գործեր քննելիս առաջին ատյանի դատավորների աստիճանավորում): Մասնավորապես, 1-ին օղակը (նվազ փորձով դատավորներով) քննում է նախաքննության փուլում բերվող միջնորդությունները ու ոչ ծանր և միջին ծանրության հանցագործություններով գործերը, իսկ 2-րդ օղակը (առավել փորձառու դատավորներով) զբաղվում է ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններով գործերի քննությամբ:

Այս միջոցով նվազում է անփորձ դատավորների կողմից մարդկանց ճակատագրերի վրա ազդող սխալների հավանականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր