ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սույն գործը պաշտպանական կողմից արհեստականորեն ձգձգելու միտում եմ տեսնում». ՀՀ գլխավոր դատախազ
10:05, 19.06.2019 | mamul.am
6146 | 0

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի սկզբում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ սույն գործը արհեստականորեն ձգձգելու միտում է տեսնում. «Դա որևէ կերպ չէր կարող վկայել այն հանգեցված դատավարական գործերի բովանդակությանը, որոնց վրա հենվելով՝ պաշտպանական կողմը Ձեր անկողմնակալ լինել-չլինելը հիմնավորեց: Ակնհայտ անհիմն է ներկայացված միջնորդությունը. իր փաստարկներով նույնիսկ չի համապատասխանում տվյալներին, և ևս մեկ անգամ կարևոր ընդգծում եմ անում. սա դիտարկում եմ, որպես պաշտպանական կողմից գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու միտում: Նման շարունակությունը, կարծում եմ, որ կարժանանա դատարանի պատշաճ գնահատականին»,-ասաց Դավթյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր