ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եղել ա ստույգ «կրակել անխտիր» հրամանը, որպեսզի արտակարգ դրություն մտցներ Ռ. Քոչարյանը». Սարգիս Քլոյան
16:05, 19.06.2019 | mamul.am
6560 | 0

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Ռոբերտ Քոչարյան և մյուսներ» գործի քննությունը:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նիստի ժամանակ մանրամասներ պատմեց՝ ինչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին: «Այդ օրը ես գնացի մինչև Զաքյան փողոց, անցա փշալարերը, տեսա արյան լճակ, այդ արյան լճակը քաշեց ինձ, գնացի կանգնեցի դրա վրա: 3 ամիս հետո քննիչը հաստատեց. դա իմ երեխայի արյան լճակն է եղել: Ես այնտեղ տեսել էի Կալաշնիկով ավտոմատ: Նրանք իմ տղային խփել էին 40 մետր հեռավորության վրա՝ 90 աստիճանի անկյան տակ: Ես բազմիցս՝ երեք անգամ, գրավոր գրել եմ՝ ով ա անմիջապես սպանել իմ տղային և, թե ով ա անմիջապես հրաման տվել սպանել: Եղել ա ստույգ «կրակել անխտիր» հրամանը, որպեսզի արտակարգ դրություն մտցներ Ռոբերտ Քոչարյանը: Դա է եղել հիմնական պատճառը, որ սպանություններ եղան»,- պատմել է Ս. Քլոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր