Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերսկսվել են հունիսի 20-ից սկիզբ առած բողոքի ակցիաները: Այսօր մասնակիցների թիվը, համամատած մյուս օրերի, ավելի քիչ է: Դեռևս հավաքվել են մոտ 1500 մասնակից, սակայն ինչպես հայտնում է Sputnik Georgia-ն, նրանց թիվը գնալով աճում է: Ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ: Նրանց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս: Հիշեցնենք, որ 3 օր առաջ Վրաստանում սկիզբ է առել բողոքի մեծ ակցիա՝ ընդդեմ գործող իշխանությունների։
|