ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Վերջին կռիվն է տալիս ընդդեմ հայ ժողովրդի». Արմեն Փամբուխչյան
23:40, 25.06.2019 | mamul.am
7231 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրել է. «Մարդկանց հիշողությունների վրա խաղալով, զգայուն հարցերն աղավաղված ներկայացնելով երբեմնի Հայաստանում նախագահ աշխատած, այժմ մեղադրյալի աթոռին հայտնված սուբյեկտը վերջին կռիվն է տալիս ընդդեմ հայ ժողովրդի:

Մեղադրյալի աթոռը որոշ շեղումներ է տալիս ուղեղի հիշողության համար պատասխանատու հատվածում, բայց ոչ բանական ու հայաստանասեր քաղաքացիների մոտ:

Իր կողմ հավաքելով իր լատենտ և այժմ բացահայտ փոքր խմբավորումներին, ինչպես նաև իրեն միացած նախկին ենթակայի, բայց հետո վարչապետ դառնալու երազանքը կոտրած իրավահաջորդի սակավաթիվ մարտիկներին, Արցախի հարցը շահարկելով և դիտավորյալ աղավաղելով, փորձում է վերջին հարվածը հասցնել հայոց պետականությանն ու հայ ժողովրդին:

Հ.Գ. Ճակատին դուխով գրած մարտիկի խիզախությունը միայն սավանաներում անպաշտպան կենդանիներ սպանելու մեջ է կայանում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր