ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կառավարությունն առաջարկեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար
12:05, 27.06.2019 | mamul.am
8239 | 0

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի՝ առաջարկվում էր ՀՀ նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն դարձնել 63 հազար դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ նշեց, որ էլ մի շարք ուսումնասիրություններից ելնելով, իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է վերանայվի նաև աշխատողների ժամային գրաֆիկը, որ աշխատավարձի հետ չավելանան նաև ժամերը և նախագիծը որևէ արդյունք չտա. «Մասնավորը սկսելու է մանևրել ժամերով, անհրաժեշտ է այնպիսի կարգավորում ներառել հենց այս նախագծում, որը նաև սահմանափակի այդ մանևրելու հնարավորությունները ժամերի քանակի միջոցով աշխատանքային օրվա և շաբաթվա ընթացքում»,-ասաց նա:

Նշենք, որ այս նախածով նվազագույն աշխատավարձ ստացողների աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով կավելանա:

Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր