ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
12:30, 27.06.2019 | mamul.am
2071 | 0

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նա սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ և 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևին։ Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր