Բելառուսի դռները բաց են՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու համար, ամեն ինչ կախված է Կիևի քաղաքական կամքից։ Այս մասին РИА Новости-ին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը։ «Մենք միշտ պատրաստ կլինենք մեր երկրում ընդունել բանակցությունները, որոնք, հուսով ենք, կնպաստեն խաղաղության վերականգնմանն ու արյունահեղության դադարեցմանը»,- նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մինսկը կապավինի ուկրաինական ղեկավարության քաղաքական կամքին։ |