ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նեյմարը ցանկանում է վերադառնալ»․ «Բարսելոնա»-ի փոխնախագահ
16:00, 27.06.2019 | mamul.am
7800 | 0

Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է ակումբի փոխնախագահ Ժորդի Կարդոները:

«Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», բայց այդ հարցը դեռևս չի քննարկվել նախագահների խորհրդի հետ։ Շշուկների համաձայն՝ մենք արդեն համաձայնության ենք հասել նրա հետ, բայց նման բան չկա: Մենք նույնիսկ կապ չենք հաստատել նրա հետ։

Ինձ համար զարմանալի չէ, որ նա ուզում է վերադառնալ, քանի որ մենք ունենք դեպքեր, երբ մեր ֆուտբոլիստները վերադարձել են․ Ֆաբրեգաս, Պիկե․․․

Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք պետք է գնահատենք այն, թե ինչպես էր նա հեռանում, եթե մի օր որոշենք վերադարձնել նրան»,- նշել է Կարդոները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր